Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր էջում ՝ վերահրապարակելով Նորք ինֆեկցիոնի հիվանդանոցի ընդունարանի բժշկական թիմի լուսանկարը, գրել է․
«Մեր ժամանակների հերոսները»։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Նորք ինֆեկցիոնի հիվանդանոցին, որոնք հոգ են տարել մի քանի ֆրանսիացի հիվանդների այս շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք, որ երեկ աղմուկ էր բարձրացրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի Ֆեյսբուքի գրառումը, որով նա կոչ էր արել Ֆրանսիայի քաղաքացիներին վերադառնալ Ֆրանսիա։
Մեկնաբանություններից մեկում ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ֆրանսիայում ավելի ապահո՞վ է, նա պատասխանել էր, որ բժշկական ենթակառուցվածքների առումով՝ այո։ Այնուհետև մեկ այլ մեկնաբանությունում դեսպանը գրել է․ «Դուք, իհարկե, ազատ եք նախընտրել Նորքի հիվանդանոցը»` կցելով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ցուցանակը։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն արձագանքել է «Մեդիալաբի» հրապարակմանը՝ Ֆրանսիայի դեսպանի գրառման մասին և կոչ արել դեսպանին հրապարակավ վերանայել իր հայտարարությունները։