Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին փոխանցվել է 100 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ կարիքավորներին օգնելու համար

Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել 100 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից։

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։