«Կազինոյում չես կարող կազինոյին հաղթել». Գարեգին Չուքասզյան

«Կազինոյում չես կարող կազինոյին հաղթել». Գարեգին Չուքասզյան
«Կազինոյում չես կարող կազինոյին հաղթել». Գարեգին Չուքասզյան

Երեկ Aravot.am-ի հարցին՝ առաջիկայում նախագահական ընտրություններ են, ռեժիմին վերջ դնելու հնարավորությունները մե՞ծ են, եւ հավանական թեկնածուների մեջ կա՞ լիդեր՝ «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանը պատասխանեց. «Ընտրությունների վերաբերյալ մեր տեսակետը բազմիցս արտահայտել ենք՝ կազինոյում չես կարող կազինոյին հաղթել: Այդ խաղն անիմաստ է:

Հակառակը՝ մասնակցելով այդ խաղին՝ դու լեգիտիմացնում ես եւ դառնում ես սեղանի այն 4-րդ ոտքը, որը կայունացնում է սեղանը: Երբ որ չես մասնակցում՝ լինելով ընդդիմադիր փոքրամասնություն, դու փաստորեն ցույց ես տալիս, որ այդ սեղանը կայուն չի, այսինքն՝ ընտրություններով ոչ մի հարց չի լուծվելու»: Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ պետք է բոյկոտե՞լ ընտրությունները, պարոն Չուքասզյանը պատասխանեց. «Ոչ թե բոյկոտել, այլ այդ ժամանակն օգտագործել՝ փորձելու համար ձեւավորել այլընտրանքային իշխանություններ, անել բաց ընտրություններ, որովհետեւ ընտրությունների համակարգը, ամբողջովին այդ մեքենան չի աշխատում: Մարտի 1 ենք ունեցել, որից հետո ոչ մի մարդ պատասխանատվության չի ենթարկվել: Ինչպե՞ս կարելի է հավատալ այդ ընտրական մեքենային»: Մեր հարցին՝ ամեն դեպքում ո՞վ կարող է լինել այլընտրանքային թեկնածու, պարոն Չուքասզյանը պատասխանեց. «Կարող ես ամենալավ թեկնածուն ունենալ, բայց արդյունքում կազինոն է հաղթելու, այսինքն՝ վերջում նկարելու են արդյունքները, ի՞նչ կարիք կա այդպիսի ընտրությունների հետ հույսեր կապել: Եթե ընտրական մեքենան ամբողջովին նեխած է, ինչպե՞ս կարելի է հավատալ արդյունքին, վերջում նկարելու են, չէ՞, այդ ամեն ինչը տեսել ենք, չէ՞, 15 տարի է՝ դա ենք տեսնում, նորից գլուխներս պատին խփենք, հասկանանք, որ դա կազինո է, ու այնտեղ խաղալուց չե՞նք հաղթելու»:Կարդալ ավելին