Ծառուկյանի հիմնադրամը կաջակցի Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի ընտանիքներին և Անթիլիասի կաթողիկոսարանին

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

50 միլիոն դրամը փոխանցվելու է զոհված հայերի ընտանիքներին հասցեական օգնություն տրամադրելու, իսկ 50 միլիոն դրամն էլ օգոստոսի 4-ի պայթյունից վնասված Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը վերականգնելու նպատակով:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված…

Posted by Iveta Tonoyan on Wednesday, August 5, 2020