Շինհրապարակների կազմակերպման պահանջները չկիրառող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության

Շինհրապարակների կազմակերպման պահանջները չկիրառող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության
Շինհրապարակների կազմակերպման պահանջները չկիրառող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության

2012 թվականին Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ ամրագրվել են  շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները` ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը,  հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը: 

Ընդ որում, այս հարցում փորձ է արվում միասնական մոտեցում ցուցաբերել, ինչի վկայությունը Երևանի բազմաթիվ շինհրապարակներում պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատումներն են`Երևանի զինանշանով և <<Ավելի բարեկարգ Երևան>> մակնշումով: Այս ամենը նպատակ է հետապնդում, շինարարական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ, չխաթարել քաղաքային միջավայրին բնորոշ տարրերը: Շինհրապարակների սահմանազատման  այլընտրանքային հնարավորություն էլ է տրվել: Կառուցապատողները կարող են պաստառների վրա ներկայացնել կառուցվող շինության լուծումները, ճարտարապետական տեսքի էսքիզները և այլն: 

Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն   վարչական պատասխանատվության` 30000 -ից  մինչև 100000 դրամի չափով: Կառուցապատող ընկերություններին  այս մասին  ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել է: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն