Վարչապետը լսել է քաղաքացիների պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրել տարվող աշխատանքների վերաբերյալ․ Խոսնակ

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում ուշ գիշերին տեղեկացրել է վարչապետի և քաղաքացիների հանդիպման ավարտի մասին։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։

Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման եւ հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը»։