Վարդան Այվազյան. «Հեսա կվավերացնենք ԵՏՄ համաձայնագիրը եւ 270 մլն դոլար փող կստանանք»

Վարդան Այվազյան. «Հեսա կվավերացնենք ԵՏՄ համաձայնագիրը եւ 270 մլն դոլար փող կստանանք»
Վարդան Այվազյան. «Հեսա կվավերացնենք ԵՏՄ համաձայնագիրը եւ 270 մլն դոլար փող կստանանք»

Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի եկամուտների քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ կանխատեսում են 1 տրիլիոն 184 մլրդ դրամ: Այդ գումարը 4.3 տոկոսով ավելի է 2014-ից: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը Պավել Սաֆարյանին հարցրեց՝ «Մենք գնում ենք ԵՏՄ, գիտենք արդեն թվերը: Մոտ 160 մլն դոլար լրացուցիչ գումար է լինելու, պետք է ծախսային եւ եկամտային մասով […]

Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի եկամուտների քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ կանխատեսում են 1 տրիլիոն 184 մլրդ դրամ:

Այդ գումարը 4.3 տոկոսով ավելի է 2014-ից: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը Պավել Սաֆարյանին հարցրեց՝ «Մենք գնում ենք ԵՏՄ, գիտենք արդեն թվերը: Մոտ 160 մլն դոլար լրացուցիչ գումար է լինելու, պետք է ծախսային եւ եկամտային մասով ունենանք փոփոխություն: Եթե հաշվում ենք, վատագույն սցենարի դեպքում 270 մլն դոլար բյուջե մուտք է արվելու: Դա հաշվի առե՞լ եք, հեսա կվավերացնենք այդ համաձայնագիրը եւ 270 մլն դոլար փող կստանանք»:

ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը արձագանքեց՝ «Սա ցանկությունների ծրագրի՞ց է»: Վարդան Այվազյանը պնդեց, որ ցանկություն չէ, անում են, արդեն վավերացնելու են:

Պավել Սաֆարյանը հիասթափեցրեց Վարդան Այվազյանին: Նա ասաց, որ միայն մեր ԱԺ-ն չէ, որ պետք է վավերացնի այդ պայմանագիրը, այն պետք է դեռ քննարկվի Ղազախստանի, Բելառուսի եւ ՌԴ-ի կողմից. «Այդ թվերը իրականությանը մոտիկ են այսօրվա գնահատականով: Բայց քննարկում են դեռ, մանրամասնություններ կան մի քիչ: Այդ 22 մլրդ.-ով, որ դուք հաշվարկել եք, դրական ազդեցությունն եք հաշվել: Լրացուցիչ քննարկվում է դա եւս իջեցնել: Բայց մաքսատուրքերի բարձրացումը նշանակում է ներմուծման գների բարձրացում, դա նշանակում է հավասար պայմաններում ներմուծվող ապրանքների սպառման ծավալների կրճատում: Այս փուլում մենք դեռեւս ձեռնպահ ենք մնացել ներկայացնել մանրամասները: Եկամտային մասը ավելանում է ԵՏՄ անդամակցությունից, մոտ 1.2 տոկոս տնտեսական աճ ենք կանխատեսում, բայց առավել մանրամասն կքննարկվի»:

Հեղինե Բիշարյանը հակադարձեց, որ «Ժողովրդի հաշվին աճ եք անում, էլի»: Պավել Սաֆարյանն էլ ասաց, որ առանց ժողովրդի ոչինչ չի լինում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/11/04/512710/