Ամուլսարի հանքավայրի շահագործման համար նոր ՋԹ-ի նախագիծ չի մշակվում

2022թ. հունվարի 11-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Արփա գետից ջրառ իրականացնելու նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի քննարկումը տեղի չի ունեցել, հայտնում է «ԷկոԼուր»-ը:

«ԷկոԼուրին» Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ այս պահին նման նախագիծ չի մշակվում:  Նշենք, որ հունվարի 5-ին Շրջակա միջավայրի նախարարության կայքում տեղադրվել էր հայտարարություն այն մասին, որ մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:  

 Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու է նախարարության կայքում նման հայտարարություն տեղադրվել, Շրջակա միջավայրի նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել: