Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 22 934 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվն աճել Է 22 934-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 3 448 203-ի, հունվարի 12-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, չորս օր Է չի գերազանցում 0,7 տոկոսը: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է 559 969 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 24 755-ով: Իսկ ընդամենը բուժվել Է 2 825 430 մարդ: Դուրս գրվածների քանակը, շտաբի տվյալների համաձայն՝ մեկ օրում գերազանցել Է վարակման նոր դեպքերի թիվը:

Առողջացածների բաժինն աճել Է մինչեւ 81,9 տոկոս, դա այս մակարդակում Է եղել անցյալ տարվա սեպտեմբերի վերջին: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 531-ով մեկ օր առաջվա 436-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 62 804 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 1,82 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: