Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը հայտարարել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

«65 տարեկան լինելու առավելությունն այն է, որ կարող եմ պատվաստվել Covid-19-ի դեմ: Այս շաբաթ ստացել եմ պատվաստանյութի առաջին դոզան և ինձ հրաշալի եմ զգում:

Շնորհակալություն բոլոր գիտնականներին, ովքեր ստեղծել են այս պատվաստանյութը, փորձարկումներին բոլոր մասնակիցներին և իհարկե, առաջնագծում աշխատող բժիշկներին, ովքեր մեզ հասցրել են մինչ այս պահը», -Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Գեյթսը:

Նա Սակայն, չի գրել, թե հատկապես որ պատվաստանյութով է պատվաստվել: