Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը քիչ առաջ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի կինը, առավոտյան ժամը 10-ի սահմաններում տնից դուրս գալու ժամանակ 4 դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել եւ արյունլվա թողնելով՝ հեռացել են: Ազատամարտիկի կնոջ՝ Սիրանուշ Հարությունյանի պատմելով, ամուսինը հիվանդանոց է տեղափոխվել գլխին առկա տարբեր վնասվածքներով: Այս պահին ոստիկանները […]
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը քիչ առաջ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի կինը, առավոտյան ժամը 10-ի սահմաններում տնից դուրս գալու ժամանակ 4 դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել եւ արյունլվա թողնելով՝ հեռացել են: Ազատամարտիկի կնոջ՝ Սիրանուշ Հարությունյանի պատմելով, ամուսինը հիվանդանոց է տեղափոխվել գլխին առկա տարբեր վնասվածքներով:
Այս պահին ոստիկանները լցվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ պարզելու ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները:
Սուրեն Սարգսյանը դեմքի կապտուկներով, գլխի ու դեմքի տարբեր հատվածների պատռվածքներով այս պահին բժշկական հետազոտություն է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում: Հետազոտության արդյունքների մասին այս պահին ոչինչ չենք կարող ներկայացնել:
Սուրեն Սարգսյանը Aravot.am-ին պատմեց, որ իրեն ծեծի ենթարկող 4 դիմակավորված անձինք իրեն առավոտից սպասելիս են եղել տան բակում ու երբ իրեն տնից դուրս գալիս նկատել են, մեքենայից դուրս են եկել եւ հարձակվել իր վրա:
Ծեծի ընթացքում նրանք ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»: Ազատամարտիկը չնայած այս հարցադրումներին՝ կարծում է, որ ծեծողները եղել են Սերժ Սարգսյանի հանցախմբի անդամներ, բայց ոչ թե Թոխմախի Մհերի ուղարկած մարդիկ: Նրա խոսքով՝ ծեծողներն այդ հարցերը տվել են իրեն՝ շեղելու համար:
Պարոն Սարգսյանից նաեւ տեղեկացանք, որ ինքը պատրաստվում էր հրապարակել ազատամարտիկների հայտարարությունը «Թոխմախի Մհերի»՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին արված հայտարարության վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/10/523561/