Հրապարակվել է առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջատարը «Գազպրոմ Արմենիա»-ն է. «ՀԺ»

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2021 թվականի առաջին եռամսյակի (հունվար-մարտ) արդյունքներով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Այսպիսով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 260 մլրդ 170 մլն 72 հազար դրամի հարկեր եւ տուրքեր:

2021 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 704 մլն 826 հազար դրամ հարկերով: 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 918 մլն 575 հազար դրամով կամ շուրջ 5.2 տոկոսով։

2-րդ խոշոր հարկատուն պետական մարմին է, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը: Նրանց վճարած հարկերը 2021-ի հունվար-մարտին կազմել են 15 մլրդ 51 մլն 743 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 6 մլրդ 140 մլն 510 հազար դրամով կամ 68.9 տոկոսով:  

3-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 9 մլրդ 770 մլն 690 հազար դրամի հարկերով: Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 4 մլրդ 665 մլն 514 հազար դրամով կամ շուրջ 91.4 տոկոսով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում