ԱԺ նիստը սկսելու համար կրկին քվորում չապահովվեց

ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվեց ընդամենը… 7 պատգամավոր:

Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Արդեն երրորդ օրն է, որ ԱԺ նիստը սկսելու համար քվորում չի ապահովվում:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում:

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև հունիսի 18-ը: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: