Այսօր առավոտյան մահացել է Շիրակ ակումբի ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Նազարյանը:
Այս մասին տեղեկանում ենք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից։
«Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացավ մեր Հերոս եղբայր Լեռնիկ Ղազարյանը: Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Լեո ջան»,-գրված է հաղորդագրության մեջ:
Լեռնիկ Ղազարյանը «Շիրակ» ՖԱ-ի սան էր, իսկ 2017-ին մեկ հանդիպում էր անցկացրել Հայաստանի Մ-18 հավաքականում։ Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել և հայտնվել կոմայում, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Ավտովթարը տեղի էր ունեցել Շիրակ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհի՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում. Nissan Teana մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: