Խթանիչ (բուստեր) պատվաստում

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«COVID-19-ի դեմ պատվաստումը շարունակում է արդյունավետ մնալ ծանր ընթացքով հիվանդության կանխարգելման համար, սակայն վերջին տվյալները ենթադրում են, որ պատվաստման արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է և դառնում քիչ արդյունավետ՝ կանխարգելելու հիվանդացությունը (թեթև ախտանիշներով) հատկապես 65 և ավելի բարձր տարիք ունեցող անձանց մոտ:

Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումային գործընթացը մեծացրել է իմունային պատասխանը փորձարկման մասնակիցների մոտ, ովքեր ավարտել են Pfizer-BioNTech կամ Moderna-ի նախնական շարքը 6 ամիս շուտ կամ ովքեր 2 ամիս առաջ ստացել են J&J/Johnson մեկ դեղաչափ պատվաստանյութ :

Իմունային արձագանքի բարձրացման դեպքում մարդիկ պետք է բարելավված պաշտպանություն ունենան COVID-19-ը վարակի դեմ, ներառյալ Delta շտամի»: