Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ.Թևան Պողոսյան

Քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է օրենքի սպասված նախագծի մասին։ Նա մասնավորապես գրել է.

«Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր։ Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։

Հուսամ, որ փետրվարի 16-ի նիստում այն կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին, նաև իր խորհրդով, ամբողջական կընդունվի։

Արցախի ԱԺ-ի այս նախաձեռնությանը պետք է օժանդակել և օգնել, որ տեղեկատվական դաշտում կարողանանք մեր շեշտադրումներն անել։ Հուսամ` փետրվարի 13-ի խորհրդով և Միացում շարժման 34-րդ տարեդարձը կամրագրվի համայն հայության միասնությանը միտված գործողություններով»։