ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է է Ռուսաստանի Դաշնությունում:

Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը: Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։