750 մլն դրամ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար

Կառավարությունը պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու նպատակով. գումարը կփոխանցվի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին:

Կառավարությունից տեղեկացնում են, որ առաջնության ընթացքում ակնկալվում է մոտ 40 երկրից շուրջ 400 անձանց մասնակցություն. առաջնությանը ներկա կլինի 280 մարզիկ և նրանց ուղեկցող անձնակազմ: