Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում Վարդգես Գասպարիին շշով հարվածելու, պաստառը պատռելու դեպքով բերման ենթարկվածներ կան: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։
«ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ այս պահին կա բերման ենթարկված 4 անձ: Ոստիկանությունից նաեւ ասացին, որ սպանության սպառնալիքի, մարմնական վնասվածք հասցնելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքով հետաքննություն է կատարվում։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց: Նրա մոտ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառներ էին, որը նրա ձեռքից վերցրել էին եւ պատռել, ապա ջրով լի շշով հարվածել դեմքին»,-նշում է աղբյուրը: