Հայաստանը ուշադիր հետևում է թուրք-ադրբեջանական զորավարժություններին, և պատրաստ ենք ցանկացած զարգացման․ Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին գրառում է կատարել։

«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։