ՀՀ Ոստիկանությունից Հատուկ քննչական ծառայություն են ուղարկվել ոստիկանների կողմից անձին ծեծի ենթարկելու ահազանգի հիման վրա իրականցված ծառայողական քննության նյութերը։
Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դեպքի մասին հայտնել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Ներկայումս այդ առթիվ ՀՀ ՀՔԾ֊ում քրեադատավարական կարգով նյութեր են նախապատրաստվում»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանում Լույս խբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ահազանգել էր, որ հարբած ոստիկանները հանիրավի ծեծի են ենթարկել իր մերձավորներից մեկին։