Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով քննությունը

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով քննությունը
Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: 

Բողոքները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն, գործը կասեցնելուն և Սահմանադրական դատարան ուղարկելուն:

Դատարանի առաջ դարձյալ բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն Քոչարյանի, ինչպես նաև Քոչարյանի դեմ:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ այն փոխարինելով անձնական երաշխավորությամբ: