ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հարազատները ցանկություն են հայտնել հանդիպել իր հետ։
«Քիչ առաջ հարգարժան Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բոլոր զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել ինձ հետ:
Պայմանավորվեցինք հաջորդ շաբաթ հանդիպել փակ ձևաչափով»,- գրել է պատգամավորը: