«Մեղավորը բռնարարն է» խորագրով ակցիա՝ կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ

«Մեղավորը բռնարարն է» խորագրով ակցիա՝ կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ
«Մեղավորը բռնարարն է» խորագրով ակցիա՝ կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած այգում ժամը՝ 12։00-14։00-ը և մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարակից այգում (Իսահակյանի արձանի մոտ), ժամը՝ 14։30-16։30-ը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացնելու է հանրային իրազեկման ակցիա՝ «Մեղավորը բռնարարն է» խորագրով։

Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը: Այս օրը մեկնարկում է նաև գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա արշավը, որն անցկացվում է ամեն տարի՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։ Այս տարի Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակի առանցքում է սեռական բռնության և բռնաբարության խնդիրը։