Հանրային մուլտիպլեքսում պետք է ներառվեն միայն «սոցիալական փաթեթ» կազմող, բոլորին հասանելի հեռուստաալիքները․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հանրային վերգետնյա մուլտիպլեքսում օտարերկրյա հեռարձակողներին ներառելու եւ դրա հետ կապված այլ հարցերի վերաբերյալ։

1. Հանրային մուլտիպլեքսում պիտի ներառվեն միայն «սոցիալական փաթեթ» կազմող, բոլորին հասանելի հեռուստաալիքները, այսինքն տվյալ երկրի քաղաքացիների նվազագույն բազմակողմանի պահանջարկը ապահովող հեռարձակողները, որոնց լեզուն մեր օրենսդրության տրամաբանությամբ պիտի լինի հայերենը (բացառությամբ ազգային փոքրամասնություններին հասցեագրված առանձին հաղորդումների)։ Իրատեսորեն այդպիսի հեռուստաալիքների քանակը մեր պայմաններում չի կարող գերազանցել 5-7-ը։

2․ Քաղաքացիների բազմազան տեղեկություններ ստանալու իրավունքը իրացնելու համար պետությունը պարտավոր է ապահովել էական լսարան ունեցող, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանող, հեռուստածրագրերի, այդ թվում օտարերկրյա, հեռարձագումը բոլոր, այդ թվում վերգետնյա հարթակներով։

3․ Տվյալ խնդիրների լուծման համար առկա են կարգավորման եւ տեխնոլոգիական լուծումներ։

4․ Այդ լուծումներին հակադրվելը, կամ (պետական կառույցների պարագայում) չնպաստելը նշանակում է խոչընդոտել տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի զարգացմանը»։