Ես չգիտեմ՝ Հրայր Թովմասյանը մինչև վերջ ուր է գնալու. Ալեն Սիմոնյան. տեսանյութ. Factor.am

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ իր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացիները պահանջում են, որպեսզի դատաիրավական ոլորտում փոփոխություններ արվեն և Սահմանադրական դատարանում առկա խնդիրը ևս լուծվի։

Նա այս մասին նշեց այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծվելու է՝ շեշտելով, որ Հրայր Թովմասյանը չի կարող այդ կառույցի ղեկավարը լինել։

Factor.am-ի դիտարկմանը, որ Թովմասյանը հարցազրույցում ասել է, թե մինչև վերջ գնալու է, իրեն ոչ ոք չի կարող կասեցնել՝ Սիմոնյանն արձագանքեց․ «Ես չգիտեմ՝ Հրայր Թովմասյանը մինչև վերջ ուր է գնալու»։

Մանրամասները՝ տեսանյութում: