ՃՏՊ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին. կա տուժած

ՀՀ ԱԻՆ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 18-ին, ժամը 04:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գոռ Դ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել ջրատարում. վարորդը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։