Պետական սիմֆոնիկ նվագախումբը կորոնավիրուսի տարածման հետևանքով համերգները հեռարձակում է առցանց

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի մշակութային օջախները չեղարկել կամ հետաձգել են իրենց ծրագրերը։ Ստեղված իրավիճակը ստիպում է նվագախմբերին, թատրոններին, թանգարաններին և մշակութային այլ հաստատությունների հանրության հետ շփման ուրիշ ձևաչափեր փնտրել։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով ստիպված են եղել հետաձգել Հասմիկ Պապյանի և երիտասարդ օպերային երգիչների համատեղ համերգը, «Beethoven Pastoral Project»-ի շրջանակներում նախատեսված Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգը, որի ընթացքում նվագախմբի հետ պետք է ելույթ ունենար պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը։

Հետաձգվել է նաև Հայաստանում տեղի ունենալիք աննախադեպ մի ծրագիր՝ «Արտիստը» ֆիլմի ցուցադրումը, որն ուղեկցվելու էր տեղում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ֆիլմի երաժշտության կենդանի կատարմամբ։ 

Դաշնամուրային ամբողջ հատվածը նվագելու էր հատուկ հյուր, «Արտիստը» ֆիլմի կոմպոզիտոր, օսկարակիր Լյուդովիկ Բուրսը։ Նման ձեւաչափով համերգ Հայաստանում առաջին անգամ էր տեղի ունենալու։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։