Արտերկրում գտնվող 1283 ՀՀ քաղաքացի դիմել է Հայաստան վերադառնալու համար

Արտերկրում գտնվող 1283 ՀՀ քաղաքացի դիմել է Հայաստան վերադառնալու համար։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Ապրիլի 21-ի դրությամբ` 1283 քաղաքացի Հայաստան վերադառնալու համար դիմել է մեր դիվանագիտական ներկայացուցչություններ։ Նրանք տարբեր երկրներից են` ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունց, Ղազախստանից, Ուկրաինայից, Եվրոպական երկրներից, Մերձավոր արևելքի երկրներից և այլն»,- ասաց Ադոնցը։

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար քաղաքացի։