Եգիպտոսում նախագահական ընտրություններ են

Եգիպտոսում այսօր՝ մայիսի 23-ին, սկսվում են նախագահական ընտրությունները: Դրանք առաջինն են «արաբական գարունից» եւ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո: Չի բացառվում, որ հնարավոր է՝ իշխանության գան ծայրահեղական իսլամիստները:

Նախագահական ընտրություններում մրցում է 13 մարդ: Սոցիոլոգներն առանձնացնում են երեք առաջատար` արտաքին գործերի նախկին նախարար, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար, տեղի քաղաքականության աշխարհիկ հատվածի ներկայացուցիչ 75-ամյա Ամր Մուսա, ինքնաառաջադրման պատճառով «Մուսուլման եղբայրների» շարքերից արտաքսված Աբդել Մոնեյմ Աբու ալ- Ֆութուհ, եւ «Եղբայրների» պաշտոնական ներկայացուցիչ, իսլամիստական Ազատության եւ արդարության կուսակցության նախագահ Մոհամեդ Մուրսի, ով ցանկանում է Եգիպտոսը վերադարձնել շարիաթի կանոններին, հաղորդում է vesti.ru-ն:

 

© Medialab.am