Քննարկվում է ՍԴ հարցը խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու հնարավորությունը. Փաշինյան

Համաճարակի շրջանում սահմանադրական հանրաքվե անելն անհնար է, և քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու հնարավորությունը: Այս մասին այսօրվա ասուլիսում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել: Եվ, այո, քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու հարցը: Ինձ համար ակնհայտ է, որ մենք մինչև մյուս տարվա մայիս հանրաքվե չենք կարող անել, բայց մենք մյուս կողմից չենք էլ կարող սպասել»,- հավելեց Փաշինյանը: