Կնատյացությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակության մեջ. Գայանե Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում Արտյոմ Խաչատրյան անունով օգտատիրոջ կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին երեխայի հասցեին ուղղված վիրավորանք պարունակող գրառմանը։

«Կնատյացությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակության մեջ, սա տարիներով ներարկված բռնության քարոզի, պսեւդոարժեքների հետեւանքն է, որի ամենակատաղի հարվածները ստանում են այսօր կառավարող ուժի ներկայացուցիչները, հատկապես` կանայք։

Եթե վիրավորանքն ու այսօրինակ լկտի բառապաշարը քրեական պատժի չեն կարող ենթարկվել, սա խոսքի ազատության ու ժողովրդավարության գինն է, ապա նման կերպարները պետք է ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՍԱՎԱՆՔԻ այնպիսի չափաբաժին ստանան, որ ամաչեն նույնիսկ տնից դուրս գալ։

ԿԱՆԱՅՔ ԶՈՐԵՂ ԵՆ»։

Կնատյացությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակության մեջ, սա տարիներով ներարկված բռնության քարոզի, պսեւդոարժեքների…

Gepostet von Gayane Abrahamyan am Mittwoch, 20. Mai 2020