Սննդամթերքի անվտանգությանն առնչվող տարեկան ստուգումներ չիրականացնելու համար ստացել է զգալի չափերով գումարներ

Սննդամթերքի անվտանգությանն առնչվող տարեկան ստուգումներ չիրականացնելու համար ստացել է զգալի չափերով գումարներ
Սննդամթերքի անվտանգությանն առնչվող տարեկան ստուգումներ չիրականացնելու համար ստացել է զգալի չափերով գումարներ

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվում է քրեական գործ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Նունե Ղարաբեկյանի դեմ: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը:

Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո» գործակալությանը, ըստ մեղադրանքի, նա անհատ ձեռնարկատեր Ա. Մարգարյանի, Ս. Սիմոնյանի և «Գոհար-20» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Համբարձումյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այն է՝ սննդի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման և իրացման փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող տարեկան ստուգումներ չիրականացնելու համար, որպես ապօրինի վարձատրություն, ստացել է զգալի չափերով տարբեր գումարներ:

Ըստ մեղադրանքի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողը միշտ նույն տեղում՝ Երևանի Մամիկոնյանց փողոցի 39ա շենքի դիմաց, պարբերաբար «Գոհար-20» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանից ստացել է ապօրինի վարձատրություն՝ 2009թ. ապրիլին, 2011թ. նոյեմբերին ու 2012թ. հուլիսի 26-ին՝ ամեն անգամ 150 հազարական ՀՀ դրամ:Կարդալ ավելին