Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Երկու տարի առաջ այս նույն ժամանակ մարզային շրջայցերս սկսեցի` մեր գյուղերում առկա խնդիրներին ծանոթանալով ու գույքագրելով:
Այսօր արդեն տարիներով կուտակված կենսական խնդիրներ են լուծվում տարբեր համայնքներում:
Այսպիսով` 2020թ. մեծածավալ սուբվենցիոն ծրագրերը մեկնարկել են
‼️Արարատի մարզում՝
✅Այգավան և Ջրաշեն համայնքներում ճանապարհների նորոգման աշխատանքներ
✅Նարեկ համայնքում անցկացվում է խմելու ջրագիծ և արտաքին կոյուղագիծ
✅Ավարտական փուլում է անցած տարվա ծրագրերից Խաչպարի ոռոգման համակարգի կառուցումը
‼️Արմավիրի մարզում՝
✅Երվանդաշատի մշակույթի տան 2-րդ հարկը վերակառուցվում է մանկապարտեզի
‼️Արագածոտնի մարզում՝
✅Արտաշավան համայնքում անցկացվում է խմելու ջրամատակարարման համակարգ
✅Կաթնաղբյուրում 19 փողոցների, Ոսկեվազում 22 փողոցների մասնակի գազաֆիկացոմ
✅ Արագածոտն համայնքում մշակույթի տան տանիքի և շինության մասնակի վերանորոգում:
Աշխատանքները` շարունակելի»: