«Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» անոնս

«Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» անոնս
«Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» անոնս

2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի հետեւանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երևույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:

Դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա» որի պահանջն էր արդար դատավարություն և նման դեպքերի կանխում:
Հոկտեմբերի 1-ին Կոալիցիան կանցկացնի 12-ժամյա խաղաղ հավաք Կառավարության շենքի առջև: Հավաքը կսկսվի առավոտյան 9:00-ին և կավարտվի երեկոյան 21:00-ին:

Նույն օրը`ժամը 11:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ՀՀ Կառավարության շենքի դիմաց նամակ կփոխանցի ՀՀ վարչապետ Տրգրան Սարգսյանին, որով կոչ կանի կառավարությանը կատարել խոստումը և ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:

Այսուհետև Կոալիցիան յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին նշելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:
Այս օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը` առողջ և ամուր ընտանիքներ կերտելու համար:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հարցերով պատասխանատու Նվարդ Մարգարյանին:

Հեռ. . +374 60 37 72 77

Էլ.հասցե: [email protected]

Կայք. http://www.coalitionagainstviolence.org/