Պատգամավորի մանդատից հրաժարված Արամ Խաչատրյանը չի բացառում իր մարզպետ նշանակվելու հավանականությունը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարված Արամ Խաչատրյանը չի բացառում, որ կարող է նշանակվել Լոռու մարզպետ` փոխարինելով գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Խաչատրյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ստացել է արդյոք մարզպետ նշանակվելու առաջարկ:

«Այս պահին քննարկման փուլում է: Ես հիմա ոչինչ չեմ կարող բացառել, բայց թույլ տվեք հիմա չպատասխանել այդ հարցին: Տարբեր առաջարկներ են եղել, մոտ ապագայում կիմանաք»,- ասաց Խաչատրյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը նշեց, որ չի պատրաստվում լքել իր քաղաքական թիմը:

Դեկտեմբերի 8-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմումի է ներկայացրել, նշելով, որ պատրաստվում է աշխատանքի անցնել կառավարությունում: