Հայկական մուֆլոնը ընտրվել է որպես ծանրամարտի ԵԱ հայաստանյան խորհրդանիշ

Ապրիլի 15-23-ը Երևանը կհյուրընկալի Եվրոպայի ուժեղագույն ծանրորդներին։ Առաջնության պաշտոնական էջում հրապարակվել է առաջնության լոգոտիպը՝ հայկական մուֆլոնը:

«Որպես ծանրամարտի Եվրոպայի առաջնության հայաստանյան խորհրդանիշ ընտրվել է հայկական ազնվական էնդեմիկ Մուֆլոնը, որն իր համառ բնավորությամբ, դիմացկունությամբ ու վերելքները հաղթահարելու ձգտումով ցույց է տալիս հայի պայքարող տեսակը, ցանկացած բարձունք հաղթահարելու անհագ ջիղը, որով օժտված են մեր մարզիկները։


Նրա եղջյուրների վեր խոյացող ուրվագիծն էլ հիմք է հանդիսացել ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը»,- ասվում է հայտարարության մեջ: