Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է. ԱՀ նախագահի խոսնակ

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Այլ մանրամասներ նա չի հաղորդում։

Տարբեր օգտատերեր ևս տեղեկացնում են, որ Արցախի մայրաքաղաքում օդային տագնապ է հնչել, որին հաջորդել են մի քանի պայթյուններ։

Նշենք, որ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների միջև պայմանավորվածություն էր կայացել, որպեսզի հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից մարդասիրական նպատակով կրակը դադարեցվի։