Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մասնակիցները նաև նախատեսում են շարժվել դեմի Արտաքին գործերի նախարարության շենք, որտեղ հայտարարություն կանեն՝ ուղղված դիվանագետներին:

16 կուսակցությունների ներկայացուցիչները հանրահավաքին ներկայացրել են Հայաստանում ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը: 16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին,12-ին և 13-ին: