Նոյեմբերի 19-ին երեկոյան «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկների պայթյունից այրվածքներ է ստացել 3 երեխա։ Երեխաներից մեկի մայր Տաթևիկ Զաքարյանը«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ սրճարանի արարողությունների դահլիճում ծննդյան տորթը կտրելու ժամանակ պայթել են հյուրերի ձեռքում եղած փուչիկները, ինչից հետո երեք երեխա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխաներից մեկը ստացել է 1-2 կարգի այրվածք, մյուս երկուսը վնասվածքներ […]
Նոյեմբերի 19-ին երեկոյան «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկների պայթյունից այրվածքներ է ստացել 3 երեխա։ Երեխաներից մեկի մայր Տաթևիկ Զաքարյանը«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ սրճարանի արարողությունների դահլիճում ծննդյան տորթը կտրելու ժամանակ պայթել են հյուրերի ձեռքում եղած փուչիկները, ինչից հետո երեք երեխա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխաներից մեկը ստացել է 1-2 կարգի այրվածք, մյուս երկուսը վնասվածքներ դեմքի և վզի հատվածում։ Տուժած երեխաների ծնողները դիմել են ոստիկանություն։ Տեսանյութը տրամադրել է ծնողներից մեկը։
Ազատություն ռկ.