Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Այվազյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հրամանագրում: