ՔՊ-ի վարչությունն առաջադրել է ԱԺ-ի խմբակցության ղեկավարի և քարտուղարի նոր թեկնածուների

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն առաջադրել է ԱԺ-ի խմբակցության ղեկավարի և քարտուղարի նոր թեկնածուների։

ՔՊ վարչության այսօրվա նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության գործող ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ համաձայնություն է ձեռք բերվել խմբակցության ղեկավար առաջարկել Հայկ Կոնջորյանի, քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածուները։

Նրանք պաշտոնները կզբաղեցնեն նոր խորհրդարանի առաջին նիստի գումարումից հետո։ Խորհրդարանի խոսնակի և փոխխոսնակի հարցով որոշումը դեռ չի հրապարակվում։