Փաշինյանի կուսակցությունը չի պաշտպանելու Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում։ Ընտրություններին ՔՊ անդամ Սևակ Միքայելյանն ինքնառաջադրվել է։
Այդ մասին ֆեյսբուքում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանը:
«Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու»,- գրել է Կոստանյանը՝ հավելելով, որ իրենք հաջողություն են մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին: Հիշեցնենք, որ Սևակ Միքայելյանը ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: