Հայաստանի տարածքում վերաբացվել են «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը:
Այս մասին տեղեկացնում են ընկերության էջում:
Հիշեցնենք՝ պիցցերիաները փակվել էին նոյեմբերի 5-ից, երբ հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ մարդիկ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ թունավորման ախտանիշներով: Նրանք բոլորը հայտնել էին, որ սնվել են «Տաշիր պիցցա»-ի այս կամ այն մասնաճյուղում:
Մի քանի օրվա ընթացքում թունավորված քաղաքացիների թիվը կտրուկ աճեց՝ հասնելով 179-ի: