Նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Րաֆֆի» ուսանողական միության կողմից կազմակերպվել էր նկարների ցուցահանդես՝ «1915-2021 թվականների Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագրով։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Ցուցահանդեսին ներկայացված էին Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում և Արցախում վանդալիզմի ենթարկված հայկական մշակութային կոթողների նկարներ։