Նախկինում – խոշոր եղջերավոր կենդանիների հում կաշին ամբողջությամբ արտահանվում էր Թուրքիա, իսկ Թուրքիայից ներմուծվում էր մշակված կաշի, կոշիկ և այլն։
Այժմ ՀՀ կառավարությունն այս հումքի արտահանումն արգելել է, ամբողջությամբ մշակվում է Հայաստանում, սպառվում է Հայաստանում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ վերջին ամսվա ընթացքում մշակվել է 300 տոննայից ավել կաշի։
«Իմ ձեռքին հայկական բանակի համար կարվող կոշիկի մշակված կաշին է։ Երևանի Կաշվի Գործարանի սեփականատերերը Հոլանդիայից Հայաստան վերադարձած սփյուռքահայեր են, ունեն 20 թափուր աշխատատեղ»,-եզրափակել է Քերոբյանը: