Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան
Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Լավ լուրերի շարքից. ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է, և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ։ 2018-ի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%, իսկ 2019-ի նվազումը 2018-ի համեմատ՝ 0.9%։

Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո»: