Յուրա Իվանյանը շարունակում է պաշտոնավարել. Նաիրա Հարությունյան

Յուրա Իվանյանը շարունակում է պաշտոնավարել. Նաիրա Հարությունյան
Յուրա Իվանյանը շարունակում է պաշտոնավարել. Նաիրա Հարությունյան

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Պարոն Իվանյանը շարունակում է պաշտոնավարել:

Նշեմ, որ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում:

Ինչ վերաբերում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատվելու մասին լուրերին, ապա ՀՀ ՔԿ նախագահի տեղակալների ազատումն ու նշանակումը Քննչական կոմիտեի լիազորությունների շրջանակներում չէ»,- ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Նաիրա Հարությունյանը: