Երկրաշարժ` Կապանի մոտակայքում

Երկրաշարժ` Կապանի մոտակայքում
Երկրաշարժ` Կապանի մոտակայքում

ԻՆչպես հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում կատարելով Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոն (EMSC)-ին, քիչ առաջ իրոք երկրաշարժ է գրանցվել:

Ըստ աղբյուրի, Իրանի հյուսիսարեւմտյան մասում` Հայաստանի Կապան քաղաքի մոտակայքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.6 մագնիտուտ , խորությունը` 67 կմ:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Երեւանի որոշ շենքերում մարդիկ հստակ զգացել են երկրաշարժի տատանումները եւ դուրս են եկել տներից:

© Medialab.am