Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում խստագույնս պահպանել կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս վարչապետն ասաց օգոստոսի 20-ի կառավարության նիստի ընթացքում:

«Մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր ավելի ենք թուլացրել: Իմ կոչն է մեր հայրենակիցներին՝ առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները, այդտեղ առանցքային նշանակություն ունի դիմակի կրման պայմանների պահպանումը: Հաշվի առնելով նաև այն, որ այդ պայմանները բավականին թուլացվել են»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։